|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի հերքում՝ Հայաստանի վիճակը ցավոտ է։
«Բայց սա է մեր իրականությունը, մենք հայտնվել ենք այս իրականության մեջ, ու այս իրականության մեջ կարևոր մասնաբաժին ունի խաղաղ ապրելը, ոտքի կանգնելը, տնտեսությունը, բանակը և այլն, ու դրա մեջ կարևոր դերակատարում ունի մեր սահմանների հստակեցումը, որպեսզի անընդհատ մենք սահմանային վեճ չունենանք»,- լրագրողներին ասաց նա։
Նախարարի կարծիքով՝ «ցավոտ» երևույթից պետք չէ վախենալ ու խուսափել։
«Նույնիսկ, եթե մեկ-երկու տեղով էլ կարող է ինչ-որ ցավոտ բան լինել, ավելի լավ է այդ ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, քան անընդհատ ամեն օր ինչ-որ միջադեպեր ունենալ»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ քարտեզներով են հստակեցվելու մեր սահմանները, նախարարը պատասխանեց՝ տարբեր քարտեզներ կան, բայց, թե ո՞ր քարտեզները հիմք կընդունվեն, կարևոր է, թե դրանք ինչ իրավաբանական կարգավիճակ ունեն։