կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-31 10:31
Տնտեսական

Օֆշորից անպակաս. ''Որոտան''-ի գնորդն էլ է գրանցված օֆշորային գոտում

Օֆշորից անպակաս. ''Որոտան''-ի գնորդն էլ է գրանցված օֆշորային գոտում

«Առավոտը» գրում է. «Նախօրեին ամերիկյան «ContourGlobal» ընկերությանը 180 միլիոն դոլարով ՀՀ կառավարությունը վաճառեց Հայաստանի ամենախոշոր հիդրոէլեկտրակայանների համալիրը [ՀԷԿՀ] «Որոտան-կասկադը»։

 

«Առավոտի» տեղեկություններով՝ ամերիկյան այս ընկերությունն էլ գրանցված է օֆշորային գոտում։ Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «ContourGloba–ի ներկայացուցիչ և խորհրդատու Արա Հովսեփյանն ասաց. «Դա խոշոր ամերիկյան ընկերություն է, իր կառուցվածքում կան և՜ Միացյալ Նահանգներում, և՜ այլ երկրներում գրանցված ընկերություններ։ Այս կորպորացիայի մեջ կան ընկերություններ, որոնք գրանցված են և օֆշորում, և կան ընկերություններ, որտեղ օֆշորային կանոնները չեն գործում։ Դա մեծ կորպորացիա է, և սխալ է ասել` դա օֆշորայի՞ն է, թե՞ ոչ։ Կենտրոնակայանը Նյու Յորքում է»։

 

Պարոն Հովսեփյանի ներկայացմամբ` նման խոշոր ընկերությունների համար, որոնք բիզնես են ծավալում աշխարհի տարբեր երկրներում, նորմալ պրակտիկա է, որ իրենց կորպորացիայում ունենան տարբեր ընկերություններ, որոնք գրանցված կլինեն տարբեր երկրներում, նույնիսկ՝ օֆշորային. «ContourGlobal»–ը 4 մայրցամաքներում, 20-ից ավելի երկրներում, 30-ից ավելի գործարաններ ու էլեկտրակայաններ ունի, զբաղված է քամու, արևային, բոլոր էներգատեսակների արտադրությամբ` բացի միջուկայինից։ Եվ տարբեր այլ երկրներում ունեն գրանցված ընկերություններ, որոնց հիմնադիրները կարող են այլ ընկերություններ լինել»: «Առավոտի» տեղեկություններով` շուտով «Որոտան» ՀԷԿՀ-ի գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանն իր պաշտոնին հրաժեշտ կտա, իսկ նրա պաշտոնին «կտիրի» Արա Հովսեփյանը»:

 

Թերթը հիժեցնում է , որ  Հովսեփյանը եղել է «Հազարամյակի մարտահրավերների» հայաստանյան գրասենյակի և «Հյուսիս-Հարավ ճանապարհային ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն։

 

Մանրամասները` «Առավոտի» այսօրվա համարում: