|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ, որի ընթացքում ներկայացրեց իր հետ կատարված դեպքի նախապատմությունը: Ազատամարտիկը խոսեց նաև իր և Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունների մասին:
Մինչ հանդիպման բուն թեմային անցնելը` Սմբատ Հակոբյանը ներկայացրեց իր կենսագրական տվյալները, որպեսզի հանրությանը պարզ դառնա իր անցած ուղին: Ի դեպ, լրագրողների հետ հանդիպումը տեղի ունեցավ հենց ազատամարտիկի տանը, որտեղ ոստիկանները ապահովում էին նրա անվտանգությունը:
Իր կենսագրության որոշ դրվագներ ներկայացնելուց հետո Հակոբյանը սկսեց ընթերցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսային խոսակցության վերծանումները: Ըստ ազատամարտիկի` իր և Ռուբեն Հայրապետյանի հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 23-ին, երբ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներ էին ընթանում: Ռուբեն Հայրապետյանը Սմբատ Հակոբյանին հորդորել է դադարեցնել ակտիվ գործունեությունը, այլապես հաշվեհարդար կտեսնի նրա հետ:
Ազատամարտիկն ու ՀՖՖ նախագահը «արա»-ով են խոսել իրար հետ, և Ռուբեն Հայրապետյանը Սմբատ Հակոբյանին հորդորել է` «թարգը տալ», ասել է, որ հրաժարվի «կապիկություններ» անելուց: Ազատամարտիկի խոսքով` Ռուբեն Հայրապետյանը նաև հայհոյել է իրեն: