Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր հերթական անգամ առերեսում է տեղի ունենալու ազատամարտիկ Սմբատ Հակոբյաի և նրան ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված անձանց միջև: Նշենք, որ ազատամարտիկին ծեծի ենթարկելու համար բերման ենթարկված երեք անձինք ձերբակալվել էին այն բանից հետո, երբ Հակոբյանն առերեսման ժամանակ պնդել էր, որ նշված անձինք են իրեն ծեծի ենթարկել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Ս.Հակոբյանից ստացվել է հաղորդում առ մասին, որ նույն օրը Աբովյան փողոցում անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քննության արդյունքներով՝ հիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով երեկ բերման են ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ` 1978թ. ծնված Արարատ Գրիգորյանը, 1984թ. ծնված Հակոբ Պետրոսյանը և 1979թ. ծնված Արմեն Սարգսյանը, ովքեր նույն օրը ձերբակալվել են: