|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դմեիրթաշը Hurriyet-ի հետ զրույցում հայտնել է, որ ոչ ՔԲԿ-ն իրենց է ներկայացնում, ոչ էլ իրենք ՝ ՔԲԿ-ին. տեղեկացնում է Demokrathaber-ը:
«Մեր կուսակցությունը ոչ ՔԲԿ-ի մրցակիցն է, ոչ էլ գործընկերը, սակայն, միաժամանակ, մենք թշնամանք էլ չեն տածում նրանց նկատմամբ»,- ասել է Դեմիրթաշը՝ հիշեցնելով, որ ՔԲԿ-ն իր վերջին հայտարարության մեջ հայտնել էր, որ պատրաստ է զենքը վայր դնել:
«Նրանց այս հայտարարությունը պատասխան չգտավ: Եթե պետությունը դադարեցնի հարձակումներն ու ՔԲԿ-ի հետ բանակցությունների գնա, նրանք պատրաստ են խաղաղության համար կրկին հանդիպել»,- ասել է քրդամետ կուսակցության ղեկավարը: