|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը բաց նամակ էր հղել Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթուրքին` կոչ անելով Բիթլիսի փողոցներից մեկը կոչել գրող Վիլյամ Սարոյանի անունով: Սակայն նահանագապետը հրաժարվել էր փողոցին Սարոյանի անունը տալ՝ պնդելով, որ «Սարոյանը Բիթլիսի հետ որևէ կապ չունի»:
Այնուհետև Բիթլիսի նահանգապետարանի մեջլիսում քվեարկության էր դրվել փողոցն անվանափոխելու մասին առաջարկը, սակայն, հավաքելով քիչ ձայն, առաջարկը մերժվել էր:
«Ակօս»-ը հաղորդում է, որ, համաձայն Բիթլիսից ստացված տեղեկությունների, փողոցին Սարոյանի անուն տալու մասին առաջարկը մերժելը պետության՝ հայերի ժառանգության նկատմամբ «ռեֆլեքսի» մի նոր օրինակ է: Դա պարզ երևում է Բիթլիսի փոխնահանգապետ Սալիհ Ալթունի` հայկական Սբ Աղբերիկ վանքի վերանորոգման մասին արած հայտարարություններում:
«Իմ չսիրած մարդու կառուցած շենքը իմ չսիրած շենքն է: Ինչո՞ւ այն պաշտպանեմ»,- ասել է Բիթլիսի փոխնահանգապետը՝ հայկական վանքի վերանորոգման աշխատանքներին անդրադառնալով: