Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանն արտաքին քաղաքականության բոլոր հարցերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, Թուրքիան է դա թելադրում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, անդրադառնալով սահմանին տիրող լարվածությանը։
Խոսելով Ադրբեջանի ագրեսիայի և այնտեղ սպասվող ընտրությունների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին՝ Կոմանդոսը նշեց, որ Ադրբեջանը սպասում է կարևոր իրադարձությունների, որպեսզի դարձյալ ցույց տա, որ պատրաստ չէ զիջումների։
Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ իրավիճակը չի կարող լուծվել ռազմական մեթոդներով, դրանք ավելի կվատացնեն այն, անհրաժեշտ է դիվանագիտական աշխատանք։
Խոսելով այն մասին, որ հակառակորդը երկար տարիների ընթացքում առաջին անգամ կրակել է Նոյեմբերյանի ուղղությամբ, Կոմանդոսն ասաց, որ Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում` մի կողմից ցույց տալ իր հասարակությանը, որ ի զորու է հաղթել Հայաստանին, շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից, մյուս կողմից՝ խուճապ առաջացնել Հայաստանում, որ մենք մտածենք, թե ինչ ուժեղ է Ադրբեջանը, ցանկանում է, որ մեր սահամնամերձ տարածքները դատարկվեն։
«Ադրբեջանը բլեֆի է դիմում, և դա նրա մոտ վատ է ստացվում»,- եզրափակեց Արցախյան պատերազմի հերոսը։