|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանի համար կռիվը ձեռնտու չէ, նրան հարևանները ստիպեցին կռվել, և սա ոչ թե Ղարաբաղի, այլ ՌԴ-ի դեմ է ուղղված. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/:
Նրա հավաստմամբ` այժմ Ռուսաստանի դեմ համատարած խաղ է գնում` Ուկրաինայում, Աֆղանստանում, իսկ Ռուսաստանը, ըստ Տեր-Թադևոսյանի, պարզ չէ` ում կողմից է, թեև լավ էլ հասկանում է` ինչ է կատարվում:
«Հայ-ադրբեջանական հարցը շատ հեշտ կարող էր լուծվել, բայց հիմա դժվար է ասել` խաղի կանոններն ինչ հունով են ուզում տանել: Լայնածավալ գործողությունները ձեռնտու չեն Ադրբեջանին, նա հիմա ուզում է լարված պահել թե՛ մեզ, թե՛ իր ժողովրդին: Պատերազմի դեպքում մենք կկորցնենք մեզ համար ամենաթանկը` մարդկային կյանքեր, իսկ Ադրբեջանն ուղղակի կոչնչանա»,- ասաց Տեր-Թադևոսյանը:
Ըստ նրա` խոսք լինել անգամ չի կարող թեկուզ 1 սմ տարածք վերադարձնելու կամ փոխանակելու մասին: Տեր-Թադևոսյանի համոզմամբ` եթե ինչ-որ տարածք տանք հակառակորդին, նրանք կամաց-կամաց առաջ կգան և ուղղակի պանթուրքիզմի գաղափարը կյանքի կկոչեն: