Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
23 օրվա ընթացքում` 10 զոհ, չափից շատ է, է. yerkir.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/:
Ըստ նրա` հակառակորդն ակտիվացել է, քանի որ այս տարի մենք պատրաստվում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշել, և Ադրբեջանն ու Թուրքիան ծրագիր են մշակել դա ձախողելու ուղղությամբ:
«Թուրքիան իբրև թե դիվանագիտական քայլ է անում և Սերժ Սարգսյանին հրավիրում ինչ-որ միջոցառման, որը ոչ մի կապ չունի ապրիլի 24-ի հետ: Կարծում եմ` մինչև ապրիլի 24-ը հարձակումները պարբերաբար կշարունակվեն, եթե, իհարկե, նրանց չլռեցնենք: Այնուամենայնիվ, պաշտպանության նախարարությունը ծրագիր է մշակել, և պետք է միայն սպասել, չխանգարել»,- ասաց Կոմանդոսը:
Նա նշեց նաև, որ, մյուս կողմից, հակառակորդին ճանաչելով հանդերձ, պետք էլ չէ երկար սպասել, այլ այնպիսի գործողությունների դիմել, որ նրանք լռեն:
«Այս պահին մեզ պաշտպանվել պետք չէ, մենք պաշտպանված ենք, մեզ պետք է քայլեր անել, որոնք ցույց կտան մեր ուժը: Իսկ իրենք այդ ուժը չունեն, այլ ունեն մեծ բանակ, շատ զենք, բայց բանակում ծառայողները` թալիշները, ավարները, իրենք իրենց տունն ու հայրենիքը չեն պաշտպանում, հասկանում եք, չէ՞: Ադրբեջանը հատուկ խմբեր է պատրաստում, հենց որոնք էլ զինված հարձակվում են և լարված իրավիճակ ստեղծում»,- ասաց Թադևոսյանը:
Այն փաստը, որ հակառակորդը սկսել է ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խախտումներ անել, այլ նաև Տավուշի մարզում, ըստ նրա, զարմանալի չէ, քանի որ Տավուշի մարզն ամենամոտ կետն է Ադրբեջանին, և հենց այս հանգամանքից էլ փորձում են օգտվել: «Մենք հասկանում ենք` մեզ համար մեկ մահն էլ շատ է, մենք գիտենք մեր տղաների արյան գինը, իսկ հակառակորդն ուղղակի ծածկում է իր զոհերի թիվը»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդը հարձակման էր դիմել, որի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ: