|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի հետ կապված զեկույցի ընդունումը Հայաստանի համար մեկ քայլ հետ գնալ էր նշանակում. այսօր լրագրողներին ասաց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը /Կոմանդոսը/:
Ըստ նրա` փորձը ցույց տվեց, որ ադրբեջանական դիվանագիտությունն իր կեղտոտ քաղաքականությունը հանգիստ առաջ է տանում:
«Ի՞նչ ստացվեց. Ադրբեջանը դեպքերը շրջեց մեզ վրա` ասելով, որ իրենք ջուր չունեն այդ տարածքում, այնինչ` իրենք էլ որոշ ջրամբարներ ունեն, որոնցից էլ մեզ ջուր բաժին չի հասնում: Սակայն իրենց հմուտ դիվանագիտության միջոցով կարողացան արդյունքի հասնել»,- ասաց Տեր-Թադևոսյանը:
Նրա կարծիքով` հայկական կողմն է մեղավոր, որ ջրամբարի հետ կապված զեկույցն ընդունվեց: «Չգիտեմ` մեր դիվանագիտությո՞ւնն էր սխալ, թե՞ պատգամավորները, բայց մենք մեղավոր ենք և պետք է դասեր քաղենք մեր սխալներից»,- ասաց Կոմանդոսը:
Ըստ նրա` Ադրբեջանի դիվանագիտությունը, սակայն, կամաց-կամաց «նստում» է, քանի որ աշխարհը հասկանում է` ինչքան կեղծ են նրանք: