Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կուսակցություն է, որի ծնունդը ժամանակի հրամայականն էր, պամական անհրաժեշտության թելադրանքը£ Կուսակցությունը ստեղծվեց, որպեսզի իր ողջ գործունեությունը անմնացորդ նվիրեր հայ ժողովրդի ազգային¬ազատագարական պայքարին, անկախ պետության վերակերտմանը, աշխարհասփյուռ հայության ազգապահպանմանը եւ Հայ Դատի արդար լուծմանը£ Եվ արդեն 120 տարի նա հավատարիմ է իր սուրբ ուխտին, իր պատմական առաքելությանը£
Դաշնակցությունը 21¬րդ դար է հասելª բազմապատկած իր կարողականությունն ու մարտունակությունը, գաղափարապես կոփված ու հզորացածª միավորելով խորագետ, շրջահայաց եւ հայրենասեր անհատների ուժերը£
Կուսակցությունը Հայաստանի անկախության հռչակումից հետո վերահաստատվելով հայրենիքումª կրկին ստանձնեց համահայկական կառույցի ղեկավարման եւ համակարգման պատասխանատվությունը, անգնահատելի դերակատարություն ունենալով հայկական երկում հանրապետությունների եւ Սյուռքի կյանքում£ Եվ պատահական չէր, որ Դաշնակցությունը ինքնամոռաց նետվեց Արցախի պաշտպանության գործին եւ հայ ժողովրդի հետ միասին ըմբոշխնեց հաղթանակի բերկրանքը£
Շնորհավորում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության 120¬ամյա հոբելյանը եւ մաղթում, որ կուսակցությունը երրորդ հազարամյակում նույն ոգով շարունակի իր աննկուն պայքարըª ընդդեմ համահարթեցման ու համընդգրկման համաշխարհային միտումների եւ մարտահրավերների, միշտ անվեհեր ու աննահանջ գործիª հայ ոգու, հայ տեսակի ու որակների, հանուն ազգային արժեքների պահպանության, հանուն հզոր եւ զարգացած Հայաստանի»: