Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայկական գաղութներում շրջագայելուց հետո վերադառնում է Հայաստան: Այստեղ նրան ուշագրավ նորություններ են սպասում:
Գլխավոր դատախազությունը մարտի 25-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն Թամար Պողոսյանի բողոքը` որպես վարչական իրավախախտումների վարույթ, ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարություն` որպես օրենքով սահմանված կարգով հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնող մարմին:
Միաժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից մարտի 24-ին ընթացք է տրվել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրենի` Սերժ Սարգսյանին ուղղված գրությանը, որի հիման վրա ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացնում նշված գրության մեջ ներկայացված փաստերի վերաբերյալ, որոնց պատճառով արդեն 3 ամիս է` խաթարվել էր հիմնադրամի բնականոն գործունեությունը:
Հիշեցնենք, որ Թամար Պողոսյանը մարտի 21-ին դիմել էր գլխավոր դատախազություն` բողոքարկելով Սփյուռքի նախարար, հիմնադրամի հոգաբարձուների խարհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանի գործունեությունը, ինչպես նաեւ հիմնադրամին ստեղծված փակուղուց դուրս բերելու եւ դրա գործունեությունը բնականոն հուն վերադարձնելու համար: