Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատասխանեց Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Միլսի հայտարարությունն այն մասին, որ կոռուպցիան արգելակում է երկրի զարգացումը, և ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մեկնաբանությունը, որ ԱՄՆ դեսպանը մասնավոր կարծիք է հայտնել, և պետք չէ դրան լուրջ վերաբերվել:
«ԱՄՆ դեսպանը նախքան նման կարծիք հայտնելը նաև ասել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ առաջընթաց է գրանցվել Հայաստանում, և որ, կարծես, կոռուպցիան սկսել է նահանջել: Դեսպանը կարող է արտահայտել և\' մասնավոր կարծիք, և\' պետության կարծիքը: Ես չեմ կարծում, որ Վահրամ Բաղդասարյանի մեկնաբանությունը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հավանական հանդիպմանն ու ակնկալիքներին` նա նշեց, որ այդ հանդիպումն արդեն իսկ առաջընթաց կարելի է համարել, թեև Ադրբեջանի կողմից դեռևս չկա պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Ալիևը պետք է մեկնի Նյու Յորք: «Եթե Ալիևը ժամանի Նյու Յորք, և եթե հանդիպում տեղի ունենա, ես կարծում եմ, դա արդեն իսկ առաջընթաց է»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Նա նաև նշեց, որ այս օրերին ուժեղացել է սահմանային լարվածությունը` կապված սահմանամերձ տարածքներում խաղողի բերքահավաքի հետ: Միևնույն ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ շատ ուժեղ խուճապային իրավիճակ է սահմանամերձ ադրբեջանական գյուղերում, և որ խուճապն այնքան մեծ է, որ գյուղերը գրեթե դատարկվել են: