|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթ օրը Տավուշի մարզ Վերին Կարմիրաղբյուր գյուղում էր: Այստեղ գյուղացիները դժգոհեցին, որ, թեեւ իրենք Ադրբեջանի հետ անմիջապես սահման չունեն, բայց իրենց արոտավայրերը հակառակորդի կրակի տակ են, ուստի խնդրում են իրենց գյուղը եւս ներառել սահմանամերձ գյուղերի ցանկում եւ թույլ տալ օգտվել արտոնություններից:
Գյուղացիներից մեկը միաժամանակ իր գոհունակությունը եւ դժգոհությունը հայտնեց գյուղատնտեսության նախարարից: «Գյուղատնտեսության նախարարի աշխատանքից գոհ ենք, բայց կուզեի մի անգամ ժողովրդի մեջ մտներ»,- ասաց Վերին Կարմիրաղբյուրի բնակիչը: Հովիկ Աբրահամյանը եւ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչների զրույցը՝ Yerkir.am-ի տեսանյութում: