կարևոր
27844 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-14 22:28
Տնտեսական

Տավուշի սահմանամերձ գյուղերում հազարավոր ընտանիքներ մնացել են առանց ձմռան վառելափայտի

Տավուշի սահմանամերձ գյուղերում հազարավոր ընտանիքներ մնացել են առանց ձմռան վառելափայտի

Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Աշնանային անձրևների սեզոնն է,անտառային ցեխոտ ճանապարհները բեռնատար ավտոմեքենաների համար դարձել են անանցանելի։ Տավուշի գյուղերում տները ձմռանը ջեռուցում են վառելափայտով, գյուղացիների տների մեծ մասում գազով աշխատող ջեռուցման համակարգեր տեղադրված չեն։

Անտառը այժմ  փակվել է վառելափայտ տեղափոխելու համար,իսկ մարզի  սահմանամերձ,անտառամերձ գյուղերի հազարավոր ընտանիքներ ձմռան համար վառելափայտի  անհրաժեշտ պաշար չեն կուտակել։

Ամեն աշուն Տավուշի սահմանամերձ,անտառամերձ բնակավայրերի ամեն ընտանիքի տրվում էր անտառում  8 խորանարդ մետր պատրաստելու, տնօրինելու թույլտվություն , այս աշուն նման թույլտվություն տրվել է միայն վերոհիշյալ բնակավայրերի ընտանեկան և սոցիալական նպաստառու ընտանիքներին։

Սակայն նպաստառու ընտանիքներին թափուկ պատրաստելու թույլտվությունը ուշ տրվեց,անձրևները այդ ընտանիքներին խանգարեցին անտառում վառելափայտի թափուկ պատրաստելու,իրենց տներ տեղափոխելու»։