|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հրաժարվել է դիտորդներ ուղարկել` Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու. հայտնում է haqqin.az-ը: Այդ մասին, ըստ կազմակերպության կայքի, հայտնել է կազմակերպության նախագահ Իլկա Կաներվան: Նա նշել է, որ իրենք որոշել են լսել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի՝ ԺՀՄԻԳ-ի խորհուրդը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԺՀՄԻԳ-ն նույնպես հրաժարվել էր Ադրբեջանի հետ համագործակցությունից` Ադրբեջանի պահանջների պատճառով: ԺՀՄԻԳ-ը հրավեր ստանալուց հետո հայտնել էր, որ պատրաստվում է 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ ուղարկել Ադրբեջան։ Սակայն օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստ են ընդունել միայն 6 երկարաժամկետ և մինչև 125 կարճաժամկետ դիտորդի։