Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 18-ի Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները, նախորդ նախագահական ընտրությունների համեմատ, բարելավվել էին, սակայն թեկնածուների ուժային սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից. այսօր իրեցն եզրակացությունն են ներկայացրել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները:
Ըստ նրանց` քարոզարշավի ընթացքում, ընդհանուր առմամբ, պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ` ազատ քարոզարշավի իրավունքը: «Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից», - հայտարարել է դիտորդական առաքելույան ղեկավար Տոնինո Պիցուլան
Դիտորդների կարծիքով` ընդհանուր առմամբ, քարոզարշավն անցել է խաղաղ և լավ կազմակերպված: Իսկ ընտրությունների ընթացքում ձեռնարկվել են թափանցիկությանն ուղղված կարևոր միջոցառումներ, նաև քվեարկողների ցուցակը բարելավելու էական ջանքեր:
Այդուհանդերձ, առաքելությունը նկատել է, որ, մասնավորապես տեղական մակարդակով, հստակ չի եղել գործող նախագահի քարոզչական ակտիվիստների և պետական կառույցների տարանջատումը: Սա ներառում էր վարչական ռեսուրսների սխալ օգտագործում և ճնշում հանրային աշխատողների վրա, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին և քարոզարշավի միջոցառումներին:
Ըստ դիտորդների` մի քանի ազդեցիկ կուսակցությունների` թեկնածու չառաջադրելու որոշումը հանգեցրել է ընտրողների շրջանում հակակրանքի և վստահության պակասի: Նրանք նշում են նաեւ, որ ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված, սակայն դիտորդները նկատել են, որ անձնագրերի թանաքը չի ապահովել մի քանի անգամ քվեարկելու դեմ նախատեսված երաշխիքը, քանի որ հեշտությամբ մաքրվել է: