|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2023 թվականի մարտի 15-22-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) կգործուղվի պատվիրակություն։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, պատվիրակության կազմում կլինեն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Աշոտ Առուշանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիտորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի երրորդ քարտուղար Թամարա Հովնանյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սեդաննա Մարգարյանը։