|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չարաշահումներ է բացահայտել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում: ՏՄՊՊՀ-ն համապատասխան փաթեթ է ուղարկել տրանսպորտի և կապի նախարարություն, և քանի որ ընկերությունը ռուսական է, այդ փաթեթը ուղարկվել է նաև Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայություն, որը խոստացել է ուսումնասիրել խնդիրը և անհրաժեշտության դեպքում վարույթ հարուցել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության նկատմամբ:
Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ չափի տուգանքների մասին է խոսքը, Շաբոյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել, կարող է բարձրաձայնել խնդիրների մասին, դրանք են` գնումների օրենսդրության պահանջների խախտումներ, ընթացիկ ծախսերի չարաշահումներ, որոնք ներառվում են ներդրումների մեջ, մինչդեռ` դրանք ներդրումներ չեն կարող համարվել:
«Ընթացիկ ծախսերը ներառելով ներդրումների մեջ` փորձ է արվում ուռճացնել ներդրումների մասը, որովհետև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը պարտավորություններ ունի` կատարել ներդրումներ: Ընկերությունը աշխատանքներ է իրականացնում` առանց համաձայնեցնելու պետական լիազոր մարմնի հետ: Կան ոչ պիտանի վագոններ, որոնք վաճառվում են վրացական ընկերություններին շատ ավելի էժան գնով, քան վաճառում են հայկական կողմին և այլն»,- ասաց Արտակ Շաբոյանը: