|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԵԽԽՎ-ն դիտորդներ կուղարկի Ադրբեջան` խորհրդարանական ընտրություններին հետևելու: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի ԽՎ-ի նախագահ Ան Բրասերը. հայտնում է haqqin.az-ը:
Նա նշել է, որ դեմոկրատիան հարգալից վերաբերմունք է պահանջում մարդու իրավունքների հանդեպ: «Հույս ունեմ, որ մեր դիտորդական առաքելությունը մեզ հնարավորություն կտա հասցնելու այդ ուղերձը Ադրբեջանին»,- ասել է Բրասերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ երկու գրասենյակներ հրաժարվել են Ադրբեջանի հետ համագործակցությունից` Ադրբեջանի պահանջների պատճառով: ԺՀՄԻԳ-ը հրավեր ստանալուց հետո հայտնել էր, որ պատրաստվում է 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ ուղարկել Ադրբեջան։ Սակայն օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստ են ընդունել միայն 6 երկարաժամկետ և մինչև 125 կարճաժամկետ դիտորդի։