Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին Եվրոպան լուծումներ է փնտրում` ամեն օր ժամանող բազմաթիվ միգրանտներին օգնելու համար: Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը պատրաստակամություն է հայտնել իր տանն ընդունել նրանցից ոմանց. տեղեկացնում է ֆրանսիական Closer պարբերականը:
Այս երեքշաբթի նա նոր համերգաշար է սկսում: Բազմազբաղ արտիստը որոշել է նաև իր շոուն հիմնել, որը խորհրդանշական անուն ունի` «Ներգաղթյալներ»: Նա պարզաբանել է, որ շատ մտահոգված է փախստականների վիճակով, չէ՞ որ իր ծնողներն էլ Հայաստանից են գաղթել Ֆրանսիա: «Ահա, թե ինչու ես մշտապես կլինեմ նրանց կողքին, ովքեր թակում են դուռը, այլ ոչ նրանց` ովքեր փակում են այն»,- ասել է նա:
Պատրաստ ամեն ինչի` բազմաթիվ ներգաղթյալներին օգնելու համար, Ազնավուրը որոշել է նրանցից ոմանց իր տանն ապաստան տալ: «Ես պատրաստ եմ ընդունել միգրանտների: Ես միջոցներ ունեմ` շարժական տուն գնելու համար, նաեւ` տարածք` այն տեղադրելու համար»,- ասել է Ազնավուրն ու ժպտալով հավելել. «Ո՞վ գիտե, գուցե նրանց մեջ ապագա Ազնավուրներ կան»:
Ի դեպ, մի քանի օր առաջ RTL-ն (Եվրոպայում հեռարձակող հեռուստառադիոընկերություն) նույնպես անդրադարձել էր Ազնավուրի այդ նախաձեռնությանը, ընդ որում` ֆրանսիական շանսոնի լեգենդը, ըստ լրատվամիջոցի, ասել էր, որ կնախընտրեր ապաստան տալ հատկապես հայերին` «նույն լեզվով խոսելու համար», նաեւ` «որպեսզի նրանք իրենց կորսված չզգան»: