Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Իրանը պատրաստ է Հայաստանով գազ արտահանել դեպի Եվրոպա. ինչպես տեղեկացնում է իրանական INSA գործակալությունը, այս մասին նախօրեին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Ալի Մաջեդին։ Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքագործության նախարար Մոհամմեդ Ռեզա Նեմատզադեն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպայում գազի պահանջարկը մեծանում է, և Իրանը կարող է կարևոր դեր խաղալ էներգակիրներ մատակարարելու հարցում։
«Իրանը կարող է վստահելի գործընկեր լինել Եվրոպայի համար, մենք ունենք էներգետիկ ռեսուրսներ Եվրոպայի հետ գործակցելու համար և այս ոլորտին վերաբերվող բազմաթիվ նախագծեր կան»,– ասել է իրանցի պաշտոնյան։
Վերջին շրջանում Թուրքիան և Ադրբեջանը լուրջ ջանքեր են գործադրում Իրանից գազի արտահանման երթուղին թույլ չտալու համար։ Այս հարցում նրանց աջակցում է ՌԴ–ն, որի համար Հայաստանի վրա գազային լծակը պահպանելը կարևոր է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։