|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Ընտանեկան հերթական անհաշտությունն է տեղի ունեցել Երևանում. գրում է «Փաստինֆո»-ն:
Վիճաբանությունը տեղի է ունեցել Հովակիմյանների ընտանիքում` սկեսուրի ու հարսի միջև, դրանում, կամա, թե ակամա, ներգրավվել է նաև առաջինի թոռնուհին և երկրորդի դուստրը:
«Ըստ սկեսուրի վարկածի՝ հարսը գորգով հարվածել է իր գլխին, հարսն էլ բողոքել է, թե սկեսուրը ճանկռել է իր ձեռքը, իսկ վերջինս հարվածել դստերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Դեպքի մասին տնից երկու ահազանգ է եղել ոստիկանություն. ահազանգած տղամարդը հայտնել է, որ տանը ծանր վիճաբանություն է տեղի ունենում, մոտ մեկ ժամ անց ահազանգած հարսն իր հերթին հայտնել է, որ տան անդամներն իրեն անհանգստացնում են: Զանգ է ստացվել նաև շտապօգնություն, ըստ որի՝ 63-ամյա կինը, հնարավոր է, ստացել է գլխուղեղի ցնցում»,- տեղեկանում ենք կայքից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: