կարևոր
3685 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 16:14
Հասարակություն

Լարված իրավիճակ՝ Ֆիրդուսում. ոստիկանները քաշքշելով աստիճաններից հեռացրին տարեց բնակչին

Երևանի Ֆիրդուս թաղամասում լարված իրավիճակ էր ստեղծվել այն բանից հետո, երբ ԴԱՀԿ ծառայողները փորձել են մուտք գործել թաղամասում գտնվող տներ և պահեստներ՝ փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։

Բնակիչները ընդդիմացել են և փորձել են թույլ չտալ։

Տարածված տեսանյությում երևում է, որ ոստիկանները փորձում են ուժ գործադրելով բերման ենթարկել բնակիչներին, այդ թվում՝ Ֆիրդուսի տարեց բնակչին, ում ինքնազգացողությունը վատաանում է և նա ուշագնաց է լինում։ Ոստիկանության ծառայողներից մի քանիսը տան մոտից հեռացրին բնակիչներին

Լրագրողների հետ զրույցում ՀԿԱԾ աշխատակիցն ասաց, որ ունեն Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի կատարողական, որում ասվում է, որ ՀԿԱԾ ծառայության միջոցով ապահովել ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ կազմակերպության մուտքը Հանրապետության 8 հասցե և դա են կատարում։