|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ապրիլի 16-ին, ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «փակ գլխուղեղային վնասվածք՝ հարցականով, ճակատի շրջանի սալջարդ վերք` ձախից, ձախ ակնակապիճի շրջանի կապտուկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Էդգար Բ.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է իրենց տան աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ Քարակերտ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրան հրել և գետին է գցել 1983 թ. ծնված Վարազդատ Մ.-ն: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վերջինս ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: