|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի բնակիչ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Կիևյան փողոցի շենքերից մեկի բնակարանից դրամատուփ գողանալու մեջ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գոռ Վ-ն .2015թ-ի հուլիսին հյուրընկալվելով Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակարաններից մեկի բնակիչ Անի Պ-ին, գաղտնի հափշտակել է նշված բնակարանի հյուրասենյակի մուտքի դռան աջ հատվածում դրված «մինիոն»` մուլտհերոսի տեսքով դրամատուփը, որի մեջ եղել է 200.000 ՀՀ դրամ:
Երեք օր անց էլ Գոռ Վ-ն կրկին հյուրընկալվելով նույն բնակարան, գաղտնի հափշտակել է նշված բնակարանի հյուրասենյակի պահարանի վրա դրված «եվրո» տեսքով դրամարկղը, որի մեջ եղել է 200.000 ՀՀ դրամ:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 117-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով և, որպես խափանման միջոց ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը: