Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելության գործընթացի վերաբերյալ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 2013-2014 ուսումնական տարումհիմնական դպրոցների առաջին դասարաններ է ընդունվել 11 հազար 689 աշակերտ` նախորդ ուսումնական տարվա 10 հազար769 աշակերտների համեմատ. հայտնում են քաղաքապետարանի լրատվական բաժնից: