|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Տաշքենդում ընթացող ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության եզրափակիչում 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ `56 վայրկյանում, հաղթեց գերմանացի Օլիվեր Ադրիան Հասլերիին և հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Տեղեկացնենք, որ մինչ այդ մեր ըմբիշը հաղթել էր Թուրքմենստանի, Հունգարիայի, Բելառուսի և Իրանի ներկայացուցիչներին:
Այսօր պայքարի մեջ մտան Ռոման Ամոյանն (59 կգ) ու Վարշամ Բորանյանը (71 կգ), սակայն պարտվեցին երրորդ տեղի համար մրցավեճերում: