Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ռիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի 5 ներկայացուցիչ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը և աթլետ Ամալյա Շառոյանը: Հայաստանի հավաքականն այսօր ունի 4 մեդալ նվաճելու հնարավորություն: Մեդալ նվաճելու իրական հնարավորություն ունեն մեր ըմբիշներն ու ծանրորդները, դե իսկ Ամալյա Շառոյանը պետք է փորձի բարելավել անձնական ցուցանիշները:
98 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջին գոտեմարտում կմրցի իտալացի մարզիկի հետ:
66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը 1/8 եզրափակիչում կմրցի եգիպտացի Սալեհ Կահկի հետ:
Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 17:00-ին, եզրափակիչները` 23:00-ին:
Գերծանր քաշային կարգի ծանրորդներ Գոռ Մինասյանի ու Ռուբեն Ալեքսանյանի ելույթները կսկսվեն 02:00-ին: