Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-09-09 16:43
Հասարակություն

«Եվրատեսիլ»-ին չմասնակցելը սխալ է. Ռուբեն Ջաղինյան

«Եվրատեսիլ»-ին չմասնակցելը սխալ է. Ռուբեն Ջաղինյան

Այսօր ԱԺ կրթության, գիտության և շակույթի հարցերի մշտական հանձնաժողովում Հանրային հեռուստառադիոընկերության` 2014 թվականի գործունեության մասին հաղորդում էր ներկայացնում Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարց ուղղեց նրան «Եվրատեսիլ» մրցույթի մասին, թե արդյո՞ք արդարացված է այդ մրցույթին մասնակցելը, եթե այն ներկայացնում և այնտեղ հաղթում են բացասական առումով տարօրինակ ներկայացուցիչներ:

Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց, որ Հանրային հեռուստաընկերությունը եվրոպական հեռուստատեսային շատ լուրջ կառույցի անդամ է, և «Եվրատեսիլը» այդ մեծ շղթայի միայն մի մասն է:

«Չմասնակցելը «Եվրատեսիլ»-ին սխալ կլինի: Եվ հետո` միայն Հայաստանում են այդպես հատուկ ուշադրություն դարձնում այդ մրցույթին, Եվրոպայում դա ընդամենը մի մրցույթ է, որտեղ հավաքվում են տարբեր երկրների ներկայացուցիչներ ու երգում, այսինքն` այնտեղ շատ հանգիստ են վերաբերվում այդ մրցույթին: Մեր մասնակցության նպատակն է զուտ լավ ելույթ ունենալ, լավ ներկայացնել երկիրը: Մնացածը` թե որ մասնակիցն ինչ շորով, ինչ մտածելակերպով ու կողմնորոշումով կգա այդ մրցույթին, մեր գործը չէ»,- ասաց նա: