Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-09-09 15:21
Քաղաքական

Ես միշտ ասել եմ, որ համամասնականին կողմ եմ. Մարտուն Գրիգորյան

Ես միշտ ասել եմ, որ համամասնականին կողմ եմ. Մարտուն Գրիգորյան

Մեծամասնական ընտրակարգով Ազգային ժոսղովի պատգամավոր ընտրված Մարտուն Գրիգորյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների արդյունքում հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցմանը, նշեց, որ մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները կորոշի իր հետագա գործունեությունը:

«Դեռ մեկուկես տարի կա ԱԺ ընտրություններին: Տեսնենք` սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակն ինչպիսին կլինի, հետո կքննարկենք և կորոշենք մեր հետագա անելիքներն ու գործունեությունը: Երբ ժամանակը մոտեցավ, և երբ ցանկություն ունեցա` ԱԺ պատգամավոր առաջադրվելու, այդ ժամանակ էլ կորոշենք` ինչպես և ինչ տարբերակով առաջադրվենք: Եթե անցում կատարվի 100 տոկոսանոց համամասնականին,  նոր այդ ժամանակ յուրաքանչյուր անձ պետք է մտածի այդ ուղղությամբ»,- նշեց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ միշտ ասել է, որ կողմ է համամասնականին, բայց արդյունավետ աշխատել-չաշխատելը հիմնականում պայմանավորված է անձով: «Եթե անձը ցանկություն ունի աշխատելու, եթե անձը պատրաստ է համագործակցել ժողովրդի, իր ընտրողների հետ, համամասնական, թե` մեծամասնական, մեծ հաշվով` տարբերություն չկա: Թե՛ համամասնականի, թե՛ մեծամասնականի պարագայում պետք է այնպես աշխատել, որ ժողովուրդը վստահի և քվեարկի»,- ասաց նա:

Մեր հարցին, թե սահմանադրական բարեփոխումների հրապարակված տեքստում չկա՞, արդյոք, իրեն դուր չեկած որևէ դրույթ, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ` իմ թիմը և ես, որ ուսումնասիրել ենք սահմանադրական բարեփոխումների փաթեթը, կոնկրետ որևէ արտառոց վատ բան չենք նկատել:  Համենայն դեպս, ավելի պարզ կդառնա ԱԺ քառօրյա նստաշրջանի քննարկման ժամանակ, երբ պատգամավորներից ամեն մեկը կներկայացնի իրենց նկատառումները, մտահոգությունները, ըստ այդմ էլ` ավելի մանրամասն, ավելի խորացված կինֆորմացվենք և առաջարկներ կներկայացնենք: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ես դժգոհ չեմ»: