Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց թիմում ընդհանրապես լարվածություն չկա, կան նորմալ ընտրական հարաբերություններ:
Գրիգորյանը չհերքեց այն տեղեկությունները, թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իրեն է սատարում: «Չէ, սուտ չի, որ Բալասանյանն ինձ է սատարում, դա բնական բան է»,- ասաց նա:
Իսկ թե ինչո՞ւ է բնական, Գրիգորյանը դա բացատրեց նրանով, որ քաղաքապետի ընտրություններին էլ ինքն իր թիմով սատարել է քաղաքապետին, քաղաքապետի կողքին է կանգնել, և նա ընտրվել է:
Ինչ վերաբերում է իր և Արման Սահակյանի հարաբերություններին, մեր զրուցակիցն ասաց. «Իմ պատգամավոր գործընկերն է, նորմալ ընկերական հարաբերություններ ունենք Արմանի հետ, լարվածություն որտեղի՞ց: Արմանի ետ նորմալ հարաբերությունների մեջ ենք, աշխատում ենք, թիմային գաղափարն ենք դրել մեր առաջ, որ առաջինը թիմը նորմալ արդյունքներ ցույց տա: Հետո ամեն մեկս մեր մասին կմտածենք»:
Շիրակի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց թիմում ոչ մի լարվածություն էլ չկա, և որ դա ապատեղեկատվություն է:
Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանի` Մարտուն Գրիգորյանին սատարելուն, Ավետիսյանը նշեց, որ Բալասանյանն իրենց բոլորին էլ սատարում է: «Ո՞վ ասաց, որ Բալասանյանը միայն Մարտուն Գրիգորյանին է սատարում, նա բոլորիս էլ սատարում է»,- ասաց պատգամավորը:
Ի պատասխան դիտարկմանը` Մարտուն Գրիգորյանն է ասել այդպես, կրկնեց, որ իրենց բոլորին էլ սատարում է Բալասանյանը:
Նշենք, որ մամուլում լուրեր են հայտնվել, թե Շիրակի մարզում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների միջև լարվածություն կա, մասնավորապես` Մարտուն Գրիգորյանի և Արման Սահակյանի միջև: