Միասին կարող ենք
կարևոր
1309 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-09 21:21
Քաղաքական

Այս իշխանությունը չպիտի ունենա իշխանություն, ինչպես դա արեցինք Գյումրիում. Մարտուն Գրիգորյան

Այս իշխանությունը չպիտի ունենա իշխանություն, ինչպես դա արեցինք Գյումրիում. Մարտուն Գրիգորյան

Սիրելի հայրենակիցներ, այսօր ճիշտ ժամանակն է շեշտել, որ անպարտելի իշխանության թեզը կեղծ է։

Այս մասին «Առաջարկ Հայաստանին» թիմի ներկայացմանը հայտարարել է գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

«Մեկ տարի առաջ Գյումրու ընտրություններին շատերին հավատացնում էին, թե իշխանություններին հաղթելը անհնար է, սակայն գյումրեցին իր հաստատական բնավորությամբ և սկզբունքայնությամբ ապացուցեց, որ դա ընդամենը միֆ է։ Ընդիմությունը, եթե ադեկվատ և կազմակերպված աշխատի, անպայման կհաջողի։

Հիշում եմ, մեկ տարի առաջ գրեթե բոլորդ ինձ կոչ էիք անում չմխսել հավաքական ընդդիմության հաղթանակը Գյումրիում, եւ ես գնացի  ինձ համար բարդ այդ որոշմանը հանուն նրա,որ  քաղաքացին իր հավատը չկորցներ։ Իմ օրինակով ցույց տվեցի, որ ստորադասում եմ իմ անձնական խնդիրները պետության, պետականության և երկրի անվտանգության հարցերից։

Գյումրու մասով ես ինձանից կախված արդեն արել եմ ամենը։ Այս օրերին ժողովուրդը վստահ լինի, որ ընդդիմադիրները այս համապետական ընտրություններում նույնպես կգտնեն համախմբման ձևը, մի կողմ դնելով տարաձայնությունները, քանի որ ընդդիմության անելիքը մեկն է՝ այս իշխանությունը չպիտի ունենա իշխանություն, ինչպես դա արեցինք Գյումրիում։ Մեզ բոլորիս բարի երթ»,- ասել է Մարտուն Գրիգորյանը։