|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱԺ նիստում քննարկվում է ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրիի քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը նշեց, որ ճշտել է հիմնական զեկուցողից, որ ՀՀ նախագահի խոստման շրջանակներում է գտնվում այդ համաձայնագիրը:
«Շնորհակալ եմ ՀՀ նախագահից, որ իր խոսքը գործ դարձրեց: Ես մի քանի հանդիպում եմ ունեցել նախագահի հետ` նրան ներկայացնելով Գյումրու փողոցների վիճակը: Գյումրիում ներկայումս պիլոտային ծրագիր ենք իրականացնում` քարապատման եղանակով երկրորդային փողոցները բարեկարգելու»,- ասաց պատգամավորը:
Նա ներկայացրեց Գյումրու ավտոկայանի անմխիթար տեսքը` զբոսաշրջիկների համար ներկայանալի լինելու առումով: Պատգամավորի խոսքով` այսքան վարկեր են վերցվում Գյումրիի զարգացման համար, բայց իրականում քիչ և անորակ աշխատանք է իրականացվում: Այդ առումով նա կարևոր համարեց գյումրեցիների պահանջատեր լինելը, որի արդյունքում իշխանությունը հասկացավ, որ դատարկ խոստումներիով հնարավոր չէ գյումրեցիների սիրտը շահել, նրանց ականջը շոյել, և անցել են գործուն քայլերի:
Ոչ էլ, ըստ Գրիգորյանի, հնարավոր է ընտրություններից ընտրություն գյումրեցու թասիբի մասին խոսելով` նրանց ուշադրությունը շեղել: «Գյումրեցիները ամեն ինչ հասկանում են»,- ասաց նա: