Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վաղը`սեպտեմբերի 7-ին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտարական փուլի հերթական հանդիպումը կանցկացնի, Հանրապետական մարզադաշտում մրցելով Դանիայի ընտրանու հետ: Այս կապակցությամբ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» ֆան շարժումը կազմակերպել է երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ: ՖԱՖ-ը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին /կարևոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել/ Սեպտեմբերի 7-ին, ժամը 16:30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան-Դանիա նախախաղային երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ:
Բոլորս լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:
Երթը կմեկնարկի 17:45, խաղի սկիզբը` 20:00-ին է»: