կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 20:16
Սպորտ

Դանիա-Հայաստան հանդիպումն իմ կյանքի հիշարժան դեպքերից է. Կամո Հովհաննիսյան

Դանիա-Հայաստան հանդիպումն իմ կյանքի հիշարժան դեպքերից է. Կամո Հովհաննիսյան

«Փյունիկի» պաշտպան Կամո Հովհաննիսյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ապաքինվում մկանային վնասվածքից, նաև մեկնաբանել է ավարտված մրցաշրջանը:

 

-Ինչպիսի՞ն էր 2013-14 մրցաշրջանը քեզ համար:

 

-Առաջնությունն այդքան էլ հաջող չէր մեզ համար: 6-րդ տեղը շատ վատ արդյունք է: Մրցաշրջանի մեկնարկում մտածում էի, որ տեղ կզբաղեցնենք լավագույն եռյակում, այնպես որ առաջնությունը ձախողված եմ համարում: Բայց նվաճեցինք գավաթը, ինչը թույլ է տալիս մասնակցել Եվրոպայի լիգայի խաղերին, դա գոհացնող է: Անձամբ ինձ համար այս մրցաշրջանն առանձնացավ անմոռանալի պահերով թե’ «Փյունիկի» հետ, թեազգային հավաքականի

 

-Այդ պահերից ո՞րը կառանձնացնես:

 

-Դանիա-Հայաստան հանդիպումը: Իմ կյանքի հիշարժան պահերի մեջ այն առաջատար տեղերում է:

 

-Վերադառնանք առաջնություն, երկրորդ շրջանը սկսեցիք նոր մարզչի հետ

 

-Սարգիս Հովսեփյանի նշանակումն ուրախալի էր այն առումով, որ նա մեզ արդեն ծանոթ էր: Նա միանգամից մտավ աշխատանքի մեջ: Սկզբում մի քիչ դժվար էր նրան որպես մարզիչ ընդունել, բայց մեզ մոտ ստացվեց, ու նրա շնորհիվ կարողացանք նվաճել գավաթը:

 

-Առաջնության վերջնամասում վնասվածք ստացար, ինչի պատճառով նաև բաց թողեցիր ազգային հավաքականի հավաքը, կպատմե՞ս առողջական վիճակիդ մասին:

 

-Մկանային վնասվածք էի ստացել, այն արդեն երրորդ անգամ է կրկնվումԱռայժմ չեմ մարզվում, միայն լողավազան եմ հաճախում: Մի քիչ հիասթափված եմ, որ չկարողացա միանալ հավաքականին, բայց երևի սա էր բարին այս պահին:

 

-Արձակուրդդ ինչպե՞ս ես անցկացնում:

 

-Լողավազանում, քանի որ վնասվածք ունեմ, ժամանակս ծախսում եմ վերականգնվելու վրա, որպեսզի կարողանամ վերսկսել թիմի հետ մարզումները: