Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը երեխաներին բերելու է հուլիսի 5-ին կայանալիք հանրահավաքին ընդդեմ ԼԳԲՏ համայնքի կողմից անցկացվող «Արժանապատվության երթի»:
«Հուլիսի 5-ին Tbilisi Pride-ի կողմից հայտարարված երթը կոպտորեն ոտնահարում է ինչպես ընդհանուր բարոյականությունը, այնպես էլ երեխաների շահերը, մեր շահերը: Որքան նրանք ավելի ագրեսիվ կերպով են նախատում մեր ծնողներին, ովքեր դաստիարակում են մեզ ըստ կրոնական, ազգային կանոնների և որքան նրանք պահանջում են հպարտություն, այնքան շատ բռնություններ են գործադրում մեր նկատմամբ:
Ինչպես արդեն ասեցինք, Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան և Երեխաների իրավունքների օրենսգիրքն արգելում են երեխային վնաս պատճառող գործողությունները, այդ թվում՝ պոռնկության խթանումը: Այդ պատճառով մենք դիմեցինք դատարան և կտրականապես պահանջեցինք, որ մեր իրավունքները պաշտպանվեն դատարանի կողմից: Ցավոք, դատարանը դեռ որոշում չի կայացրել, մեզ խաբում են, և նրանք ամեն օր խախտում են օրենքը: Դատարանը չի պաշտպանում մեր երեխաներին, քանի որ ստրկանում է ԼԳԲՏ «փրայքի» կողմից։
Ուստի մենք կոչ ենք անում բոլոր երեխաներին, հատկապես 18 տարեկանից ցածր երեխաներին, երկուշաբթի, հուլիսի 5-ին, ժամը 17:00-ին գալ Ռուսթավելի պողոտա և միասին պաշտպանել մեր իրավունքները, մեր ծնողներին, մեր սիրելիներին բռնությունից», - նշվում է Վրաստանի Ուղղափառ եկեղեցու հայտարարության մեջ։