կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-18 14:25
Սպորտ

ՖԱՖ-ը փոխել է երթի անցկացման օրը

ՖԱՖ-ը փոխել է երթի անցկացման օրը

Այսօր տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի «Առաջին հայկական ճակատ» ՖԱՖ ֆան-շարժման մամուլի ասուլիսը, որի ընթացքում ՖԱՖ անդամները խոսեցին անցկացրած երթի և առաջիկա ծրագրերի մասին:

«Երթի ընթացքում էմոցիաները շատ էին, այդ պատճառով ցանկացանք հանդարտ վիճակում խոսել ներկա իրավիճակի մասին: Ամենաքննարկվող հարցն այն էր, թե արդյո՞ք մեզ հետ կապվել են ՀՖՖ-ից կամ սպառնացել են, թե՞ ոչ: Ասեմ, որ մեզ հետ կապ է հաստատել միային Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը, ով հորդորել է երթի ժամանակ չօգտագործել պայթուցիկներ:

Ամսի 16-ին մենք հայտարարեցինք, որ հաջորդ երթը տեղի ունենալու նոյեմբերի 20-ին` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով, սակայն միայն հետո իմացանք, որ այդ օրը ընդդիմությունը մեծ հանրահավաք  է անցկացնելու: Այդ պատճառով մենք փոխել ենք երթի օրը. այն տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17:00-ից կհավաքվենք Արամ Խաչատրյանի արձանի մոտ և երթով կշարժվենք ՀՖՖ: Բոլոր ազատ մտքով, անկախ երկրպագուներին հորդորում ենք միանալ մեզ և պահանջել ՀՖՖ նախագահի ու գործկոմի հրաժարականը:

Այս ընթացքում մեր իրականացրած գործողություններին փորձեցին քաղաքական երանգներ տալ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ ՖԱՖ-ն ապաքաղաքականացված կառույց է: ՖԱՖ-ը եղել  է և կա հայկական սպորտի նվիրյալ երկրպագուների շարժում»,- ասաց ՖԱՖ հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը: