կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 11:35
Հասարակություն

Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` որոշ փողոցների երթևեկությունը կդադարեցվի

Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` որոշ փողոցների երթևեկությունը կդադարեցվի
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` սեպտեմբերի 10-ին, ժամը 17.30-ից մինչև ժամը 22.00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում` Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից մինչև Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Աթենքի փողոց տանող հատվածը: