կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-24 22:45
Սպորտ

FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական ուղևորություն դեպի Դանիա

FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական ուղևորություն դեպի Դանիա

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը կանցկացնի՝ արտագնա խաղում մրցելով Դանիայի ընտանու հետ: Այս խաղի կապակցությամբ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների առաջին ճակատը (FAF) կազմակերպում է ուղևորություն դեպի Դանիա: FAF-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը  հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.


«Սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում Դանիա-Հայաստան խաղով կմեկնարկի ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլը: Խմբից դուրս գալ հավակնող թիմերի շարքերը համալրելու համար շատ կարևոր է հաջող մեկնարկը մրցաշրջանում: 


Այս կապակցությամբ FAF-ը «Լեհական ավիաուղիների», Visa Concord -ի հետ կազմակերպում է բացառիկ 6 օրյա ուղևորություն աշխարհի վերջին տարիների ամենաերջանիկ երկիրը ճանաչված Դանիա: 

Խաղին մասնակցել ցանկացող երկրպագուները կարող են միանալ մեզ: Մրցաշրջանի անդրանիկ խաղում պետք է անմնացորդ սատարենք հավաքականին: Խաղը տեղի կունենա մեզ համար լավ հուշեր արթնացնող «Պարկեն» մարզադաշտում: 

Ուղևորության փաթեթը ներառում է 6 օր, 5 գիշեր: Արժեքը մեկ անձի համար 695 եվրո է, որի մեջ ընդգրկված չէ շենգեն վիզան (վիզան` լրացուցիչ 35 եվրո):
Մեկնումը` 2 խմբով 
1. մեկնումը` 03.09, վերադարձը Երևան` 08.09 
2. մեկնումը` 04.06, վերադարձը Երևան` 09.06 
Փաթեթը ներառում է` 
-ինքնաթիռի տոմս 
-ապահովագրություն 
-հյուրանոց` 5 գիշեր Կոպենհագենում, Cabinn City 2* հյուրանոց»:

 

https://www.facebook.com/FirstArmenianFront/timeline