կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-30 17:35
Տարածաշրջան

Արտասահմանյան լվացող-մաքրող միջոցների դեմ Ռուսաստանի պայքարը` հարված Թուրքիային

Արտասահմանյան լվացող-մաքրող միջոցների դեմ Ռուսաստանի պայքարը` հարված Թուրքիային

ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ  Ռուսաստանի հարաբերությունների սրումը նոր փուլ է մտնում, գրում է թուրքական Milliyet-ը:

Նախ Մոսկվան սեւ ցուցակ մտցրեց ԱՄՆ-ից ու Եվրոպայից ներկրվող պարենային ապրանքերը, իսկ հիմա հերթը  «մաքրող-լվացող» միջոցներինն է:

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարեց, որ արտասահմանյան հայտնի Procter&Gamble, Colgate-Palmolive եւ Henkel ընկերությունների արտադրանքը  չի համապատասխանում  տոքսիկ անվտանգության չափանիշներին եւ պահանջեց հանել դրանք վաճառքից:  Ռուսական խանութներից կանհետանան Persil, Vernel, Metro Cash&Carry, Auchan ապրանքատեսակները:

Փորձագետների հաշվարկով, ՌԴ-ում լվացող-մաքրող միջոցների շուկայում 75 տոկոսը զբաղեցնում են արտասահամյան ընկերությունները:

Թուրքական պարբերականի դիտարկմամբ, ուշագրավ է, որ որոշ խոշոր ընկերություններ, որոնց դեմ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում,  իրենց արտադրությունն ունեն Թուրքիայում: Նմանօրինակ ապրանքատեսակներից են  Colgate-Palmolive օճառները, որ Ռուսաստան են ներկրվում Թուրքիայից:  

Ստամբուլի արտահանողների միության ղեկավարի կարծիքով ռուսական պատժամիջոցները , որոնք «ավելի շատ քաղաքական, քան տնտեսական պատժամիջոցներ են», մեծապես կվնասեն Թուրքիայի արտահանման ծավալներին: Խոսքը հատկապես թուրքական այն ընկերությունների մասին է, որոնք արտադրում են միջազգային բրենդերի ապրանքներ: