կարևոր
6868 դիտում, 2 տարի առաջ - 2024-04-20 14:57
Քաղաքական

Պոլ լվացող Հակոբը «հիշեցնում» է իրենց քննադատողների անցյալը․ Գագիկ Համբարյան

Պոլ լվացող Հակոբը «հիշեցնում» է իրենց քննադատողների անցյալը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քայլիստների դավաճանախմբի անդամները շարունակում են կեղծ տեղեկությունների տարածման միջոցով հանրությանը խաբել, թե բա իրենք ոչինչ չեն զիջել Հայաստանի տարածքներից և օրինակ՝ փետրվարի 31-ի մասին խոսացող Հակոբի նման անգրագետը, զարմանալիորեն այն ինչ իրենք անում են Հայաստանի դեմ անվանում է «դժվար ժամանակներ», որոնք իբր հետո բերելու են երկարատև խաղաղության և զարգացման... Հակոբը տպավորություն է ստեղծում, թե իբր չգիտի, թե Հայաստանի և հայերի վերաբերյալ ի՛նչ են ասում Ադրբեջանում, որը փաստում է, որ Նիկոլի ոչ մի միակողմանի զիջում Բաքվում ոչ միայն չի գնահատվում, այլև դիտվում է որպես թուլություն, իսկ պաշտոնական Բաքուն բազմիցս է հայտնել, որ ԵՐԲԵՔ թույլ չի տալու, որ իր կողքին լինի զարգացած և ուժեղ Հայաստան...։

Բայց ամենազավեշտալին այն է, որ Հակոբը իրենց հակահայ քայլերը բացահայտողների և քննադատողների «անցած ճանապարհն» է հիշեցնում...։

Հակո՛բ, ուրիշների անցյալից խոսելուց առաջ գոնե հիշի քո պոլ լվացող անցյալդ...։

Ապագայում դավաճանախմբին վերաբերող թանգարանի քեզ վերաբերող նմուշների մեջ պետք է նաև ներառել ձեռքիդ «швабра»ն և պոլի շորը...»։