|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Երևան քաղաքի 2025թ-ի բյուջեից ԵԱՍՄ հիմնարկին տրամադրվել է 6,133,000,000 (6 միլիարդ 133 միլիոն) դրամ գումար, իսկ 2026թ-ի բյուջեից տրամադրվել է 6,531,000,000 (6 միլիարդ 531 միլիոն) դրամ գումար, սակայն հունվարի 23-ին Երևանում տեղացած ձյունը ԵԱՍՄ աշխատակիցները մաքրում են ցախավելներով։
Իսկ հիմա հարց Տիգրան Ավինյանին.
Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի»։