|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատմել է վարչապետ դառնալու` իր ճանապարհի մասին` նշելով, որ անգամ պատկերացնել չէր կարող, որ մի օր վարչապետ է դառնալու. հայտնում է Грузия online-ը:
«Սորբոնի համալսարանում սովորելու տարիներին ես ռեստորանում մատուցող եմ եղել և սպասք եմ լվացել, բայց միշտ ցանկացել եմ ծառայել իմ երկրին, սակայն անգամ չէի կարող պատկերացնել, որ վարչապետ կդառնամ»,- պատմել է Ղարիբաշվիլին Leaders պարբերականին տված հարցազրույցում:
Նա պատմել է, որ աշխատել է մասնավոր ընկերությունում, ձեռք է բերել հետաքրքիր փորձ, ծանոթացել է տաղանդավոր մարդկանց, այդ թվում՝ իրեն նախորդած վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ քաղաքականության մեջ ինքը պատիվ է ունեցել աշխատելու ներքին գործերի նախարարի պաշտոնում: Ըստ նրա`պաշտոնում գտնվելու ընթացքում շատ կարևոր է հավատարիմ և անկեղծ լինել: