Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 4-ին ԱԺ-ում լսումներ կանցկացվեն սահմանադրական փոփոխությունների թեմայով: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դեռևս չեն որոշել թե ինչ ընթացակարգով ու օրակարգով կլինի, և քանի օր այն կտևի: Բնականաբար սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվող քաղաքական խմբակցությունները` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ակտիվորեն կմասնակցեն քննարկումներին:
Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ խմբակցությունը անպայման կմասնակցի քննարկումներին: Հայտնի չէ` ԱԺ լսումներին կմասնակցեն՞ արդյոք սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»: Վերջիններիս հետ կապ հաստատելը եւ որեւէ հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալը անհնարին է դարձել:
Ուշագրավ է, որ միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը բնականաբար մասնակցելու է այդ քննարկումներին այն պարզ պատճառով, որ պատգամավոր է և ԱԺ-ում ընթացող քննարկումները իր աշխատանքի բաղկացուցիչ մասն են: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ քննարկումներին պետք է մասնակցել ու ներկայացնել տեսակետ, անկախ այն հանգամանքից` կողմ են սահմանադրական փոփոխություններին, թե ոչ:
Այն հարցին, թե ինչու՞ նույն մոտեցումը չի գործում այն ժամանակ, երբ պետք է հանդիպեն նախագահի հետ ու ներկայացնեն տեսակետները, Թևան Պողոսյանը նշեց, որ «Ժառանգությունը» վարչության նիստ է գումարել, որոշում կայացնելով չմասնակցել նախագահի հետ հանդիպմանը, ինչին հարգանքով է մոտենում: Ինքը, Թևան Պողոսյանը հորդորեց չմոռանալ, որ ինքը կուսակցական չէ, և «Ժառանգության» ցուցակ է հրավիրվել որպես հանրային սեկտորի ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ում տարաձայնություններ են ձագել սահմանադրական բարեփոխումների հետ կապված, մասնավորապես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն, օրինակ կարծում է, որ պետք է հանդիպել նախագահի հետ եւ, ըստ էության, որպես ՎՍԴՀԿ նախագահ կհանդիպի: ՀԱԿ-ում կարծում են, որ այդ հանդիպման իմաստը չկա: