Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ որևէ առաջարկ ստացե՞լ է որևէ պատգամավորից կամ քաղաքական ուժից, պատասխանեց. «Այո, ստացել ենք առաջարկներ: Մենք դիմել էինք բոլոր քաղաքական ուժերին, ստացել ենք առաջարկներ, ուսումնասիրում ենք: Բավական հետաքրքիր առաջարկներ կան, հատկապես` պարոն Բագրատյանից, որը ուշադրությամբ քննարկում ենք, ու անպայման օգտակար գաղափարները կընդգրկենք փոփոխությունների մեջ»:
Պատգամավորը նշեց, որ, ընթացքի համաձայն, սպասում են նախագահի հայտարարությանը՝ կապված այդ հայեցակարգի հաստատման հետ: Դրանից հետո այդ պրոցեսը կրկին պետք է տեղափոխվի հանձնաժողով, որը պետք է աշխատի արդեն նախագծի վրա, բուն Սահմանադրության տեքստի վրա, որից հետո այն կմտնի ԱԺ, ապա` լայն հասարակության առջև տեղի կունենան քննարկումներ՝ որոշելու, թե այդ նախագիծը կդրվի՞ հանրաքվեի, թե՞ ոչ: