կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-24 12:44
Քաղաքական

ԲՀԿ-ում իրավիճակ է փոխվել. չեն միանալու սահմանադրական բարեփոխումների դեմ շարժմանը

ԲՀԿ-ում իրավիճակ է փոխվել. չեն միանալու սահմանադրական բարեփոխումների դեմ շարժմանը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ԲՀԿ-ի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Պատգամավորը նշեց, որ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, և ԲՀԿ-ի դիրքորոշումը ենթարկվել է փոփոխությունների:

«ԲՀԿ-ի քաղաքական խորհրդում քննարկումները շարունակվում են, բայց մենք պետք է քաղաքական վերջնական որոշում կայացնենք: Մենք հանում ենք վերարտադրության խնդիրն այն առումով, որ ներկա փուլում հայտարարվել է, որ վերարտադրության մեխանիզմ գոյություն չունի»,- ասաց Մելքումյանը` հավելելով. «Սահմանադրական բարեփոխումներով քաղաքական մենիշխանության խնդիրը լուծվում է: Այսօր կառավարությունը չի կարողանում իրականացնել իր գործառույթները, որովհետև ճնշված է նախագահի ինստիտուտի կողմից: Ներքին և արտաքին կայունության խնդրի հետ էլ կապված խնդիրներ կան»:

Ըստ պատգամավորի` եթե ՀՀԿ-ն ստանա շատ ձայներ, թող երկրորդ փուլում մյուս կուսակցությունները միավորվեն:

«Վերատադրության խնդիրը լուծելու է ժողովուրդը: Մենք մեր վերջնական որոշումը կարձանագրենք, բայց «ոչ»-ի շարժմանը ԲՀԿ-ն չի միանալու: Մենք նախագահի կողմից հրավիրվող կոնսուլտացիաներին պետք է մասնակցենք և պետք է հարգենք նախագահական ինստիտուտը»,- նշեց Մլեքումյանը:

Նա անդրադարձավ նաև ԲՀԿ-ի` ընդդիմադիր լինելուն և ծավալած գործունեությանը: «Մինչև փետրվար ամիսը կար ոչ իշխանական հզոր կոնսոլիդացիա, և կար իշխանություն: Բայց ոչ իշխանականների առաջնորդները հետ կանգնեցին: Եթե կային մարդիկ, որ կարող էին նրանց փոխարեն հանդես գալ, է, թող լինեին: Պետք չէ ձևեր անել»,- ասաց պատգամավորը: