|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ներկայացուցիչները երեկ առավոտյան այցելել են տարբեր տեղամասեր և աշխատակիցներից պահանջել ստորագրել զգուշացման թերթիկ, որով աշխատակիցը հաստատում է, թե տեղյակ է, որ իրեն ազատելու են աշխատանքից նոր աշխատակարգով աշխատել չհամաձայնելու դեպքում։ Երասխ-Մասիս տեղամասի պետ Աշոտ Զոհրաբյանը երեկ մեզ ասաց. «...Ով չստորագրեց նախազգուշացման թերթիկը, իրենց ծանուցում կգնա, որ ազատված են աշխատանքից»:
Բանն այն է, որ ընկերությունն աշխատողների համար սահմանել է նոր կանոնակարգ՝ քառօրյա աշխատանքային շաբաթ, կրճատել է աշխատաժամանակը եւ աշխատավարձը, որի հետ աշխատակիցները համաձայն չեն, չեն ցանկանում այդ պայմաններում աշխատել: Որոշներն անգամ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել են դատարան: Իսկ ընկերությունը պնդում է, որ եթե աշխատակիցները համաձայն չեն իրենց պայմանների հետ, ապա իրենք չեն ցանկանում շարունակել հետագա համագործակցությունը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում