Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ աշխատակիցները խուզարկել են «Ռուսական երկաթուղիներ»-ի կառավարմանը հանձնված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակը։ Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը:
Նշենք, որ խուզարկությունների արդյունքում որոշ փաստաթղթեր են առգրավվել: Ալոյանը հավաստիացնում է, որ ընկերության հարկային քաղաքականությունը միշտ եղել է բաց և թափանցիկ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում կարևորում են ընկերության հարկային փոխանցումների ավելի քան կրկնակի աճը Կոնցեսիոն համաձայնագրի իրականացման արդյունքում (2007 թվականին Հայկական երկաթուղին 1,6 միլիարդ դրամ հարկ է վճարել, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2009 թվականին վճարել է 2,9 միլիարդ դրամ, իսկ 2017 թվականին` 3,9 միլիարդ դրամ)»,-նշեց նա:
Նախնական տեղեկություններով` խուզարկությունը կատարվել է շուրջ 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Yerkir.am-ի հետ զրույցում ՊԵԿ մամլո խոսնակ Լուսինե Մկրտչյանը հայտնեց, որ ստուգումների վերաբերյալ կառավարության նիստից հետո մեկնաբանություն կտա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում տիրող ամենաթողությանը: Ժամանակին ընկերությունում կատարված խախտումների փաստով մի քանի քրեական գործեր են հարուցվել: Վերջին տարիներին ռուսական ընկերությունը մշտապես դատական քաշքշուկների մեջ է եղել:
Լուսանկարը` «Sputnik»-ի