կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-21 09:52
Հասարակություն

Ստուգումներ՝ «Դերժավայի Արկադի» ընկերությունում. «Հայկական ժամանակ»

Ստուգումներ՝ «Դերժավայի Արկադի» ընկերությունում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նա­խարարության սննդամ­թերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է սկսել ԱԺ Հանրապետական խմբակ­ցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ) պատ­կանող ընկերությունում:

Բանն այն է, որ «Հետք» էլեկտրոնա­յին պարբերականն օրերս գրել էր. որ «Սլավ Գրուպ» ընկերության կող­մից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերի վրա բացակայում է դրա բաղադրության վերաբերյալ հայերեն մակնշումը: Մինչդեռ ներ­մուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձեւե­րին եւ բովանդակությանը ներկա­յացվող պահանջները սահմանված են կառավարության որոշմամբ: ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ ստուգումը սկսել են երեկ, որը կտեւի 2 օր:

«Ներմուծողի մոտ «Սլավ գրուպ»-ում, դիտարկման հրաման է տրվել՝ մակնշման հնարավոր խախտումները հայտնաբերելու եւ շտկելու նպատակով: Դիտարկման ավար­տին կներկայացնենք նաեւ արդյունքները»,- Armtimes.com-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը: Նրա խոսքով, վերահս­կողության դիտարկման արդյուն­քում պետք է հայտնաբերվի խախտումը. նոր դրա հիման վրա տրվի հանձնարարական՝ կախված խախտման բնույթից: «Սլավ գրուպ» ընկերության հետ էր կապված այս տարվա հունվարին բարձրացված աղմուկը, երբ սոցիալական ցանցերում կայծակնային արագությամբ տեղեկատվություն տարածվեց, որ ընկերության ներկրած մանկական կերն արտադրվել է Ադրբեջանի Հանրապետությունում: Այդ լուրը հետագայում հերքվեց:

ՍԱՊԾ-ն էլ հայտարարեց, որն «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), եւ այստեղ չկա որեւէ խախտում:

Փոխարենը դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ դեղատներում վաճառվող «Nutrilon ProNutra» մանկական կերի հայերեն մակնշումը թերի է՝ բացակայում են ներմուծողի տվյալները: ՍԱՊԾ տեսուչների կողմից տեղում կասեցվել է վերը նշված մանկական կերի վաճառքը: Ներմուծողին հանձնարարվել է վերացնել մակնշման բացթողումը: ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորի ընկերությունը հաճախ է սահմանված կարգը խախտում: Տարիներ առաջ էլ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը զգուշացրել էր «Սլավ գրուպ»-ի մակնշման խնդրի վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում